Քարոզում ենք ադրբեջանական երաժշտություն՝ հայերեն բառերով. Պետական կամերային երգչախմբի տնօրեն

12:14 • 23.04.11

Երևանյան ռեստորաններում հիմնականում քարոզում ենք ադրբեջանական երաժշտություն՝ հայերեն բառերով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, երաժիշտ Արմեն Արաբյանը: «Վերջին 20 տարիների ընթացքում երրորդ սերունդն է այսօր դեգրադացվում՝ չկասկածելով անգամ, որ իրենց լսածը հայկականի հետ որևէ առնչություն չունի: Բացի «Շողակաթից»՝ մյուս հեռուստատեսություններով ես լսում եմ արևելյան` արաբական, թուրքական, հայերեն բառերով երաժշտության էլեմենտներ»,- ասաց նա:

Երաժիշտը նշեց, որ հեռուստատեսություններում ժամանակին գոյություն ունեին պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված գեղարվեստական խորհուրդներ և որ դրան կարիքը ներկայում էլ միանշանակ կա: «Քաղաքակիրթ երկրներում կան նման տիպի խորհուրդներ: Հայաստանում նույնիսկ ռեստորանների համար կար գեղխորհուրդ»,- ասաց նա: