Մայիսի 6-8-ը Երևանում կանցկացվի «Պատկերապատման հրավառություն» փառատոնը

19:44 • 03.05.11

Հայաստանում պատկերապատման զարգացման միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 6,7,8-ին կանցկացվի «Պատկերապատման հրավառություն» փառատոնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը:

Փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց` պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն:

Փառատոնի հյուրերը կլինեն «ՀՊԶՄ» կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի ք. Անգուլեմի Պատկերի և Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, «ՀՊԶՄ» միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:

Փառատոնն իրականացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր հովանավորությամբ: