«Ավրորա» ռադիոկայանը Հայաստանում անցկացնում է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան
Ապրիլի 25-ից մինչ մայիսի 9-ը «Ավրորա» ռադիոկայանը Հայաստանում անցկացնում է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան:
Այդ նախաձեռնության շրջանակում բոլոր ցանկացողներին՝ երկրի քաղաքացիներին, երիտասարդական և վետերանների կազմակերպություններին, դպրոցներին, պետական և մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին, հայ և ռուս սահմանապահներին Գեորգիևյան ժապավեններ են բաժանվելու:
«Ավրորա» ռադիոկայանն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է Հայաստանում «Գեորգիևյան ժապավեն» ակցիայի պաշտոնական ինֆորմացիոն գործընկերը: Ակցիայի նախաձեռնողներն են «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը և «Ուսանողական համայնք» հասարակական կազմակերպությունը:
Ակցիան անցկացվում է «Պապերիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Կապիր, եթե հիշում ես», «Ես հիշում եմ, ես հպարտ եմ» և «Շնորհակալ եմ պապիս այդ Հաղթանակի համար» կարգախոսների ներքո:
Ամբողջ Հայաստանում անցկացվող ակցիայի շրջանակում, ինչպես և Մեծ հաղթանակի անցած հոբելյանական տարում, այնպես էլ այս անգամ բաժանվելու է 20 հազ. ժապավեն:
Գեորգիևյան ժապավենները կարելի է ստանալ «Ավրորա» ռադիոկայանի գրասենյակում՝ Նաիրի Զարյան 22, 7-րդ հարկում, հեռախոսահամար` 211006:










