Երևանի պատմության թանգարանի ցուցահանդեսում ներկայացված լավագույն գործերը կնվիրեն Արցախի պատկերասրահին
Երևան քաղաքի պատմության թանգարանում «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով ցուցահանդդեսում կներկայացվեն 150 աշխատանքներ, որոնց 98 հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ: Այս մասին հաղորդում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ժյուրին կընտրի ցուցահանդեսի 9 մասնակցի, և նրանց լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Լավագույննները կպարգևատրվեն նաև Երևանի Քաղաքապետի պատվոգրերով և դրամական մրցանակներ կստանան «Փյունիկ» հիմնադրամից։ «Նախաձեռնության նպատակը Երևանում ստեղծագործող երիտասարդների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ցուցադրությունը կշարունակվի է մինչև մայիսի 22-ը:










