Կայացավ «Եվրատեսիլ-2011»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը
Երեկ ուշ երեկոյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։
Մայիսի 11-ին կայացած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եզրափակիչ փուլ դուրս եկան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչ-երգչուհիները:
Երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցան 19 երկիր ներկայացնող մասնակիցներ։ Հանդես եկան Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Սլովենիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելառուսի, Լատվիայի, Դանիայի, Իռլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները։ Ժյուրիի ու քվեարկության ընտրության արդյունքում եզրափակիչ փուլ անցավ 10 երկրի մասնակից։ Մայիսի 14-ին երզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն ընձեռվեց Բոսնիա և Հերցեգովինայի, Ռումինիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Դանիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Սլովենիայի ու Շվեդիայի ներկայացուցիչներին։
Նրանք կմրցեն առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթողների ու 5 հիմնադիր-կազմակերպիչ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
Հայաստանը հնարավորություն չուներ քվեարկել երկրորդ կիսաեզրափակիչում։ Հայաստանցիները հնարավորություն կունենան քվեարկել միայն եզրափակիչ փուլին։
Այս տարի «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցում էր 45 երկիր։ Կիսաեզրափակիչ փուլում հանդես կգան արդեն 25 երկիր ներկայացնող մասնակիցներ։
Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին առաջին կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարեց։2006-ից ի վեր՝ Հայաստանն առաջին անգամ չի մասնակցելու մրցույթի եզրափակչին։










