«Եվրատեսիլ 2011»-ում հաղթեց Ադրբեջանը

00:53 • 15.05.11

Գերմանիայում կայացավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ համերգը: Sms քվեարկության և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին Ադրբեջանը ներկայացնող Էլդար Քասիմովն ու Նիգյար Ջամալը (Ell & Nikki), ովքեր հանդես եկան Running Scared երգով ու ստացան 221 միավոր:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիան, երրորդը՝ Շվեդիան, չորրորդը՝ Ուկրաինան, հինգերորդը՝ Դանիան, վեցերորդ տեղում էր Բոսնիա ու Հերցեգովինան: Մրցույթի եզրափակիչին մասնակցողների թիվը 25-ն էր: Վերջին հորիզոնականն է զբաղեցրել Շվեյցարիան:

Հայաստանյան հեռուստադիտողն առավելագույն 12 միավորը տվել է Ուկրաինայի ներկայացուցչին, 10 միավորը` Վրաստանին, իսկ Ռուսաստանին հասել է 8 միավոր:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին եզրափակիչ փուլ չէր անցել: