Ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը Կաննի կինոափռատոնում հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերինն Կաննում հայտարարել են «պերսոնա նոն գրատա» այն բանից հետո,երբ նա համակրանք է հայտնել Հիտլերի մասին, հաղորդում է AP գործակալությունը։
Կոմյունիկեում, սակայն, չի նշվում՝ արդյոք ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը կշարունակի մասնակցել մրցույթին, թե՝ ոչ։
Երեկ ֆոն Տրիերը «Մելանխոլիա» ֆիլմի դիտմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ «ըմբռնումով» և «կարեկցանքով» է վերաբերվում Հիտլերին։ Այնուհետև նա իրեն նացիստ է համարել։
Փառատոնի ղեկավարությունը նրանից բացատրություն է պահանջել, որից հետո ռեժիսորը ներողություն է խնդրել։










