«Հայաստանի վանքերը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ ռուսական Моя планета-ով
Մայիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին ռուսաստանյան «Моя планета» հեռուստաալիքով կցուցադրվի ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նկարահանված «Монастыри Армении» («Հայաստանի վանքերը») վավերագրական ֆիլմը։ Այն «Армения. Скрытая за облаками» («Հայաստանը թաքնված ամպերում») ֆիլմաշարի երրորդ մասն է: Նախորդ երկու մասերը եթեր են հեռարձակվել «Моя планета», «Россия 2» և «Россия 24» հեռուստաալիքներով 2010թ. ամռանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից հայտնում են, որ վերոնշյալ ֆիլմը ևս կցուցադրվի «Россия 2» և «Россия 24» հեռուստաալիքներով և «Моя планета» հեռուստաալիքի կողմից կներկայացվի վավերագրական ֆիլմերի եվրոպական մի շարք փառատոնների:










