Ստեփանակերտում կբեմադրվի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացում

14:28 • 21.05.11

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանից և ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների և դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:

Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր օջախներում: