Եվրատեսիլ 2012–ի ամսաթիվը հայտնի է
Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի անցկացման պաշտոնական տարեթիվը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա Բաքվում՝ 2012թ . մայիսի 22 և 24–ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26–ին։
Մայիսի 14–ին Գերմանիայի Դյուսելդոլֆ քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2011» մրցույթը. հաղթող ճանաչվեցին Ադրբեջանի ներկայացուցիչները՝ հավաքելով 221 միավոր։
Մրցույթի կանոնների համաձայն՝ հաջորդ մրցույթը կազմակերպում է հաղթող երկիրը։










