«Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» վավերագրական ֆիլմը` Russia Today-ով

14:58 • 25.05.11

Հունիսի 3-4-ը անգլալեզու Russia Today հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է ՀՀ նորագույն պատմությունը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Ֆիլմը սկսվում է 1988թ. Սպիտակի երկրաշարժով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Վավերագրական ֆիլմը պատմում է նաև 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի և հետևանքների մասին: Վերոնշյալից զատ, ֆիլմում ներկայացվում են նաև ՀՀ ձեռքբերումները քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: