Թուրքիայի հանրայինով առաջին անգամ հնչել է հայկական երգ. «Հյուրրիյեթ»
Թուրքիայի հանրային հեռուստատեսությամբ (TRT) առաջին անգամ ցուցադրվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սիբել Բեկթորոսօղլուի «Նամակ» երգի տեսահոլովակը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական պարբերականը՝ «Նամակ» երգը գրվել է Հովհաննես Շիրազի համանուն ստեղծագործության բառերի հիման վրա։ Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Թուրքիայի երգարվեստի բնագավառում հայտնի հայ և թուրք մասնագետներ։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե հայուհու տեսահոլովակը թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվում է առաջին անգամ։ Սակայն նկատենք, որ Բեկթորոսօղլուի «Նամակ» երգի տեսահոլովակը ցուցադրվել է անցած ամիս թուրքական մասնավոր Kanal 24 հեռուստաալիքով։










