Վարչապետը ներկա է գտնվել «Հորովել» անսամբլի համերգին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացել է Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա է եղել վարչապետը, տիկնոջ` Գոհար Սարգսյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:
«Հորովել» համույթը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, մասնակցել է միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Իտալիայում և այլ երկրներում:
Համերգը անցկացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:










