Եվա Ռիվասին վիրահատել են

11:42 • 30.05.11

Երգչուհի Եվա Ռիվասը մի քանի օր առաջ վիրահատության է ենթարկվել Երևանում` նախկին թիվ 2-րդ ծննդատանը: Այս մասին Tert.am-ին ասացին հիվանդանոցում: Թե ինչ վիրահատության է ենթարկվել երգչուհին, հիվանդանոցից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել։

Եվա Ռիվասը պատրաստվում էր մասնակցել մայիսի 28–ին Երևանի Ազատության հրապարակում կայացած ԳՈՀԱՐ երգչախմբի համերգին։ Համերգի կազմակերպիչ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը, թե Եվա Ռիվասը վատ է զգացել համերգի փորձի ժամանակ։ Երգչուհին, ըստ նրա, չի մասնակցել Ազատության հրապարակի փորձերին։