Ֆեյսբուքցիները ցանկանում են Մարկեսին հրավիրել Հայաստան

16:01 • 31.05.11

Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտատերեր հանդես են եկել կոլումբիացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու նախաձեռնությամբ։

Այս առթիվ քվեարկություն է կազմակերպվել, որի ներքո նշվում է. «Հարգելի հյուրեր, Ձեր մասնակցությամբ կփաստեք, որ շատ եք ուզում Գաբրիել Գարսիա Մարկեսին տեսնել Հայաստանում: Եթե մասնակիցների թիվը երկու հազարն անցնի, մենք կդիմենք Մշակույթի նախարարությանը և այլ պատկան մարմիններին` Մարկեսին պաշտոնական հրավեր ուղարկելու համար»:

Նախաձեռնողները նշում են, որ հրաշալի կլիներ, եթե 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք համարվող Երևանը հյուրընկալեր նման հեղինակավոր գրողի:

«Կցանկանայի՞ք տեսնել Մարկեսին Հայաստանում» հարցին այսօր, ժամը 15։40-ի դրությամբ «այո» է պատասխանել 147 մարդ, «ոչ»՝ 12 մարդ։ 57 մարդ հարցին պատասխանել է՝ «Էդ ով ա»։

«Եթե մասնակիցների թիվը երկու հազարն անցնի, մենք կդիմենք Մշակույթի նախարարությանը և այլ պատկան մարմիններին` Մարկեսին պաշտոնական հրավեր ուղարկելու համար»,- նշում են նախաձեռնողները: