Պիրոսմանիին կրկին ուզում էին ապօրինաբար դուրս բերել Վրաստանից
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները կանխարգելել են վրացի հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի «Վիրավոր զինվորը» կտավի ապօրինի վաճառքը և երկրից դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Новости-Грузия գործակալությունը։
Թե կոնկրետ ումից է բռնագրավվել այդ նկարը, չի հստակեցվում։ Նկարը հանձնվել է Վրաստանի ազգային պատկերասրահին։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավապահ մարմինները կանխարգելել էին նաև Պիրոսմանիի՝ «Թուխսը ճտերի հետ» և«Կախեթի գինի» կտավների երկրից դուրս բերումը։
Նիկո Պիրոսմանին վրացի ամենահայտնի նկարիչներից է, ստեղծագործել է 19–րդ դ. վերջին և 20–րդ դ. սկզբին։










