Զեմֆիրա Փարթի՝ Զեմֆիրային Հայաստան բերելու պահանջով (տեսանյութ)
«Պահանջում ենք, որ Զեմֆիրան գա Հայաստան»՝ Facebook սոցիալական ցանցում ձևավորված խումբը երեկ «Ֆրենդս Բար» ակումբում կազմակերպել էր «Զեմֆիրա Փարթի»։ Երգչուհու երկրպագուները հավաքվել էին՝ վայելելու նրա ստեղծագործությունները, զվարճացել և պլանավորել հետագա անելիքները։
Նախաձեռնող խմբի կազմակերպիչները նշել են, որ իրենք միշտ մտածել են երգչուհուն Հայաստան բերելու մասին՝ հատկապես որ նա արդեն 2 անգամ համերգներով հանդես է եկել Վրաստանում։
Նախաձեռնող խմբի անդամները խոսել են նաև իրենց ապագա քայլերի մասին։ Ռոք երգչուհուն Հայաստանում տեսնելու ցանկություն ունեցող երիտասարդները պատրաստվում են ստորագրահավաք նախաձեռնել, որի արդյունքները՝ պահանջի հետ միասին, կներկայացվեն հայաստանյան պրոդյուսերական կազմակերպություններին։ Զեմֆիրային Հայաստան բերելու պահանջով ստորագրահավաքը նախաձեռնողները պատրաստվում են ներկայացնել նաև անձամբ երգչուհուն։ Մինչեւ հիմա նախաձեռնությանը միացել է 3000 մարդ։










