Շերոն Սթոունը Թբիլիսիում ներկա է եղել ռուս-վրացական պատերազմի մասին ֆիլմի պրեմիրեային (տեսանյութ)

10:53 • 06.06.11

Թբիլիսիում ցուցադրվել է հոլիվուդյան «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմը, որը պատմում է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի մասին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դերը կատարել է ամերիկացի դերասան Էնդի Գարսիան։ Ֆիլմի վրացերեն տարբերակում Սաակաշվիլին անձամբ է հնչյունավորել իրեն:

Ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսին ֆիլմի ամերիկացի ռեժիսոր Ռենի Հառլենն ասել է, թե կինոնկարը չի կարելի որակել որպես հակառուսական կամ հակավրացական, «այս ֆիլմը դրամա է՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին, որի գլխավոր հերոսները լրագրողը, նրա օպերատորն ու պատերազմի «կրակի» տակ ընկած վրացի ընտանիքներն են»։

Թբիլիսիում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը, հայտնում է РБК–ն։

Ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքել են վրացի ընդդիմադիրները, նրանցից ոմանք բերման են ենթարկվել խորհրդարանի շենքի մոտից, երբ բողոքի ակցիայի ժամանակ պարզած են եղել «Օգոստոսյան օրերը Սաակաշվիլիի համար տոն են, իսկ Վրաստանի համար՝ ողբերգություն» գրությամբ պաստառներ։

Տեսանյութը կարելի է դիտել այստեղ: