Ռեպինի «Փարիզյան սրճարանը» վաճառվել է ռեկորդային գումարով

14:47 • 07.06.11

Իլյա Ռեպինի նկարը բացարձակ ռեկորդ է սահմանել Լոնդոնում Christie's աճուրդի տան կազմակերպած «ռուսական աճուրդներում»։

«Փարիզյան սրճարան» կտավը վաճառվել է 4,521 միլիոն ֆունտ ստեռլինգով (7,383 միլիոն դոլար)՝ դառնալով ռուսական գեղանկարչության՝ արտերկրի աճուրդներում երբևէ ամենաբարձր գնով վաճառված ստեղծագործությունը։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru–ն։

Կտավը, որը հեղինակը վրձնել է 1873-1876թթ., առաջին անգամ աճուրդում հայտնվել է 1916թ.։ Christie's աճուրդում վաճառվել են նաև Ալեքսանդր Բլոկի, Իսահակ Լևիտանի, Կոնստանտին Կորովինի, Վիկտոր Վասնեցովի կտավները։ Ընդհանուր առմամբ՝ ռուս արվեստագետների ստեղծագործություններից գոյացած գումարը կազմել է 11,5 միլիոն ֆունտ ստեռլինգ։