Գյումրեցիները փորձում են թույլ չտալ Մինասի որմնանկարի տեղափոխումն իրենց քաղաքից

15:34 • 08.06.11

Գյումրու «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող Մինասի «Թել են մանում» որմնանկարի պատից այժմ անջատման աշխատանքներն են ընթանում, որից հետո որմնանկարը նախատեսվում է տեղափոխել Երևան: Մի խումբ գյումրեցիներ, այդ թվում` քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ, փորձում են ևս մեկ քայլ անել Գյումրիից որմնանկարների տեղափոխումը թույլ չտալու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն՝ կոչ անելով բոլոր գյումրեցիներին հենց հիմա գնալ «Գալվանոմետր» գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել: