«Հրավիրենք Մարկեսին Հայաստան». նամակ մշակույթի նախարարին
«Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամները նամակ են ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով պաշտոնական հրավեր ուղարկել ճանաչված և սիրված գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին։
«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, և մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին»,- նշվում է նամակում։
«Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության խումբը, որն ունի ավելի քան 2500 անդամ, պատրաստակամություն է հայտնել Մարկեսի՝ հրավերն ընդունելու դեպքում, կազմել հստակ ծրագիր և մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին:










