«Բամբիռ»–ը պատրաստվում է մենահամերգի
15:45 • 10.06.11
«Բամբիռ» ռոք խումբը հունիսի 13-ին «Քարի երգ» մենահամերգով հանդես կգա Հակոբ Պարոնյան անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգը նվիրվում է բնության և կենդանիների պաշտպանությանը:
Համերգի ժամանակ խումբը կկատարի հին և նոր երգեր, որոնք նախատեսվում է ընդգրկել առաջիկայում թողարկվող ձայնասկավառակում։
Placeholder










