Միշել Օբաման կնկարահանվի սիթքոմում

15:38 • 10.06.11

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման էպիզոդիկ դեր կխաղա iCarly սիթքոմում, որը մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացի դեռահասների շրջանում։

Սերիալում պատմվում է այն մասին, թե ինչպես է Կառլի անունով աղջիկը իր ընկերների՝ Սեմի ու Ֆրեդիի հետ ինտերնետում ստեղծել iCarly զվարճալի վեբ շոուն։ Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter պարբերականը։

Միշել Օբամայի դերասանական դեբյուտը տեղի կունենա հունվարին՝ սերիալի նոր եթերաշրջանում։ Նա հատուկ իր համար գրված էպիզոդում հնարավորություն կունենա առաջ մղել ամերիկացի զինվորականներին օգնության իր նախագիծը։

Սիթքոմը Nickelodeon հեռուսատաալիքով եթեր է հեռարձակվում 2007թ. սեպտեմբերից, երկու անգամ ներկայացվել է հեռուսատատեսային Emmy մրցանակի։