System of a down-ը համերգով հանդես կգա Մոսկվայում

11:09 • 10.06.11

Լեգենդար System of a down ռոք խումբը, որը ստեղծվել է հայազգի երաժիշտներ Սերժ Թանկյանի, Տարոն Մալաքյանի, Շավո Օդաջյանի և Ջոն Դոլմայանի կողմից, հունիսի 21-ին եզակի համերգ կտա Ռուսաստանում: Այս մասին նշվում է խմբի պաշտոնական կայքում:
Համերգը տեղի կունենա Մոսկվայի «Օլիմպիյսկի» համերգասրահում:

Հիշեցնենք, որ հինգ տարի խումբը որպես այդպիսին չէր գործում, իսկ պաշտոնական վերամիավորումը հայտարարվեց 2010թ.:
Նախորդ տարվա օգոստոսին Սերժ Թանկյանը Երևանում հանդես եկավ մենահամերգով և մասնակցեց մի շարք մշակութային միջոցառումների: