«Ֆայտոն Ալեք»-ը բեմադրվեց Երևանում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հունիսի 12-ին կայացել է «Ֆայտոն Ալեք» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը նվիրված էր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին:
Բեմադրությամբ և նկարչական ձևավորմամբ զբաղվել է Հակոբ Ղազանչյանը, պիեսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, պարերի հեղինակը՝ վաստակավոր արտիստ Գագիկ Կարապետյանը:
«Ֆատոն Ալեք»-ի գործողությունները ծավալվում են Գյումրիում: Գլխավոր հերոսը քաղաքում հայտնի ֆայտոն քշող Ալեքն է, որին մարմնավորում է Գյումրու թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը: Ներկայացման մեջ հանդես են գալիս Գյումրու թատրոնի դերասանները:
«Ֆայտոն Ալեք» ներկայացումը համամված է երգ ու պարով, երաժշտությամբ և հումորով:
Ներկայացումը շուտով կլինի նաև Գյումրու թատրոնի բեմում:










