Հայ դաշնակահարը կմասնակցի Բախին նվիրված փառատոնին

15:01 • 14.06.11

Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 16-ին կմասնակցի Յ.Ս. Բախին նվիրված փառատոնին: Այն կանցկացվի Շվեդիայում: Փառատոնի շրջանակում Հայկ Մելիքյանը հանդես կգա համաշխարհային պրեմիերայով:

Ստեղծագործության հեղինակը Հայկ Մելիքյանն է, և այն նվիրված է Բախի հիշատակին:

Փառատոնին մասնակցելու հրավեր Հայկ Մելիքյանն ստացել է 2010թ-ին, երբ Հայաստան էին ժամանել փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնն այս տարի տեղի է ունենալու հունիսի 15-18-ը: