Չառլի Շինը վերադառնում է

16:19 • 14.06.11

Հոլիվուդյան դերասան Չառլի Շինին առաջարկել են նկարահանվել կատակերգական սերիալում։ Ներկայում բանակցություններ են ընթանում ամերիկյան խոշոր հեռուստաընկերություններից մեկի հետ։ Բացառված չէ, որ նրանք համաձայնության գան արդեն այս շաբաթվա վերջին։

Առայժմ հայտնի չէ հեռուստաընկերության անումը։ Deadline պորտալը ամենահավանական տարբերակների թվում նշում է Fox-ին, որի ներկայացուցիչների հետ դերասանը հանդիպել էր այս տարվա մարտին։ Նոր սերիալը գրվելու է հատուկ Չ.Շինի համար։
Դերասանը պրոդյուսեր Չակ Լորրի հետ վիճելու արդյունքում մարտին զրկվել էր «Երկուսուկես մարդը» սերիալում նկարահանվելու հնարավորությունից։

Շնորհիվ CBS հեռուստաալիքի նկարահանած «Երկուսուկես մարդը» ֆիլմի՝ Շինը դարձավ հեռուստատեսության պատմության մեջ աշխարհի ամենաբարձր վճարվող դերասանը։ Մեկ սերիայում նկարահանվելու համար նրան վճարվում էր մինչև 2 միլիոն դոլար։ Նրա հեռանալուց հետո սերիալը փակվեց։