ՅՈՒՆԵՍԿՕ–ն ջնջել է խաչքարերի հայկական ծագման մասին գրառումները

15:02 • 16.06.11

Հունիսի 15–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ում տեղի ունեցած «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարերը» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ հյուրերը նկատել են, որ լուսանկարներում խաչքարերի ծագման վայրի մասին գրառումներն «անհետացել են» առանց որևէ հիմնավորման։ Լուսանկարների տակ միայն խաչքարերի տարեթիվն է նշված եղել։ Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կազմակերպություններն իրենց բողոքի ձայն են բարձրացրել այդ փաստի առնչությամբ։

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ–ն հայկական խաչքարերը ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն, Ադրբեջանը բողոքեց այդ որոշման դեմ՝ նշելով, որ խաչքարերը «միայն հայկական չեն»։

Ինչպես հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, ցուցահանդեսին ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ–ում Հայաստանի դեպան Շառլ Ազնավուրը չի մասնակցել միջոցառմանը։