Մոսկվայում բացվել է աշխարհի ամենամեծ էրոտիկ թանգարանը (լուսանկարներ)
Մոսկվայում երեկ բացվել է Ռուսաստանում առաջին և աշխարհում ամենամեծ թանգարանը մեծահասակների համար. այն յուրահատուկ անվանում ունի՝ Музей Эротики Точка G։
800 ք.մ տարածք զբաղեցնող այդ թանգարանում 3000–ից ավելի նմուշ է ցուցադրված։ Սա Մոսկվայի միակ թանգարանն է, որը գործում է շուրջօրյա և ամեն օր։
Թանգարանում կարելի է տեսնել հին չինական, հնդկական և ճապոնական փորագրանկարներ, տիբեթյան էրոտիկ սրբապատկերներ, ավստրական արծաթե մեդալներ՝ նվիրված հայտնի մարմնավաճառ Ժոզիֆինա Մուտցենբահերին, էրոտիկ քանդակներ Կոտ դ' Իվուարից, գրքեր, հին սեքս–խաղալիքներ, տարբեր երկրների և դարաշրջանների ֆալուսային խորհրդանիշեր, ժամանակակից սեքս արդյունաբերության ձեռքբերումները, այդ թվում՝ աշխարհի ամենահայտնի սեքս տիկնիկները՝ Real Dolls–երը։
Թանգարանում կարելի է տեսնել նաև «Նյուկամասուրտրա» ռեալիստական ինստալացիան, որոնց հեղինակներն են՝ մոսկվացի քանդակագործներ Լինա Լանտեն և Վասիլի Չեչիլը, արգենտինացի քանդակագործ Մարտին Դի Ջիրոլամոյի էրոտիկ տիկինիկները, Արտեմ Բլոխինի՝ երկու մետր բարձրություն ունեցող Транссексуальное Божество–ն, Վերա Դոնսկայա Խիլկոյի էրոտիկ պրովոկացիոն նկարները՝ «Միսս Russia»–ն, «Ռուբլովյան խճուղին», Wrestling–ը (պայքար), որի գլխավոր դերակատարներն են՝ Օբաման և Պուտինը և ուրիշ շատ այլ բաներ։ Թանգարանի կինոսրահում non stop ռեժիմով կցուցադրվի նաև «Սեքսը ԽՍՀՄ–ում» ֆիլմը։
Թանգարանից բացի կարելի է այցելել նույն տարածքում գտնվող «Էրոտիկ սրճարանը» և «Մեծահասակների համար գիպերմարկետը»։











