Երևանում կանցկացվի հեքիաթասացության փառատոն. հեքիաթները պատմվելու է միայն բարբառով

18:54 • 17.06.11

Հունիսի 23-25-ը Երևանում կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության փառատոնը, որը անցկացվում է երրորդ անգամ: Փառատոնին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել: Տարիքային սահմանափակում չկա: Փառատոնի մասնակիցները պետք է տիրապետեն բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու է միայն բարբառով: Հեքիաթի տևողությունը չպետք է գերազանցի 7 րոպեն:

Փառատոնի նպատակն է փրկել հայոց բարբառները, հատկապես Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի բարբառները: Փառատոնի նախընտրական փուլը կանկացվի ՀՀ մարզերում: