Ջութակահարին բանակից տարկետում տվեցին
Կառավարության այսօրվա նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին առաջարկեց հայտնի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչյա Ավանեսյանին պարտադիր զինծառայությունից ազատել։ Նախարարը նշեց, որ ջութակահարը ավարտել է Չայկովսկու անվան դպրոցը, ինչպես նաև 3 միջազգային երաժշտական ակադեմիա։
Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ջութակահարը Չայկովսկու anվան մրցույթին չի կարողացել մասնակցել, և հիմա իրենք փորձում են այնպես անել, որ ջութակահարը «գոնե հասնի մրցույթի վերջին»։
Հիշեցնենք, որ հռչակավոր ջութակահարի խնդրի վերաբերյալ Facebook սոցիալական ցանցի օգտատերերը օրերս նամակով դիմել էին մշակույթին նախարարությանը, ինչին ի պատասխան մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն ապահովելու Հ. Ավանեսյանի մասնակցությունը Չայկովսկու անվան մրցույթին։
Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը, և Հրաչյա Ավանեսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց մինչև 2012–ի գարնանային զորակոչը։










