Երևանն այսօր կրկին կերգի. երաժշտության տոն մայրաքաղաքում

13:01 • 21.06.11

Հունիսի 21-ին Հայաստանում արդեն հինգերորդ անգամ կնշվի երաժշտության տոնը: Տոնի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն երեկոյան Հյուսիսային պողոտայում, Անգլիական այգում, Սիրահարների այգում, Հաղթանակի զբոսայգում, Ֆրանսիական համալսարանում, Կամերային երաժշտության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքներում:

Տոնը սկիզբ է առել 1982 թ-ի հունիսի 21-ին Ֆրանսիայում։ Այն տոնվում է ավելի քան 110 երկրներում: Տոնը ժողովրդական նպատակ ունի սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր ուղղություններին: