Ստրադիվարիուսի ջութակը կօգնի Ճապոնիային

12:50 • 21.06.11

Լոնդոնում իտալացի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է ռեկորդային 15,9 մլն դոլարով։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ստացված գումարը կհատկացվի Ճապոնիայի երկրաշարժից և ցունամիից տուժածներին։

Ստրադիվարիուսը այդ ջութակը ստեղծել է 1721թ.։ Նրա ճակատագիրը հետագա 100 տարիների ընթացքոմ անհայտ է եղել։

Ջութակի առաջին սեփականատերը եղել է անգլուհի լեդի Բլանտը՝ Բայրոնի թոռնուհին։