Այսօր Մոսկվայում կկայանա System of a down–ի համերգը

15:35 • 21.06.11

Մոսկվայի «Օլիմպիյսկի» համերգասրահում այսօր տեղի կունենա լեգենդար System of a down ռոք խմբի համերգը։ Այս մասին նշվում է խմբի պաշտոնական կայքում։

Հայազգի երաժիշտներ Սերժ Թանկյանի, Տարոն Մալաքյանի, Շավո Օդաջյանի և Ջոն Դոլմայանի կողմից ստեղծված խումբը հինգ տարի որպես այդպիսին չէր գործում, սակայն 2010–ին այն պաշտոնապես վերամիավորվեց։

Նախորդ տարվա օգոստոսին Սերժ Թանկյանը Երևանում հանդես եկավ մենահամերգով և մասնակցեց մի շարք մշակութային միջոցառումների:

Ի դեպ Facebook սոցիալական ցանցում նախաձեռնություն է ստեղծվել, որի հեղինակներն ու մասնակիցները պահանջում են, որ խումբը համերգով հանդես գա նաև Հայաստանում։