Երգչուհի Զեմֆիրան փախել է սեփական համերգից

17:44 • 22.06.11

Սանկտ Պետերբուրգում տեղական գործարարների համար երգչուհի Զեմֆիրայի անվճար բարեգործական համերգն անսպասելի ավարտ է ունեցել։ Խոստացած 1,5 ժամանոց ելույթի փոխարեն երգչուհին բեմում ընդամենը 30 րոպե ելույթ է ունեցել ու շտապ հեռացել։

Գործարարներից մեկի խոսքով՝ ինքն անգամ չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվել, երբ երգչուհին իր երաժիշտների հետ վազելով հեռացել է՝ ինչ-որ բան բղավելով միկրոֆոնի մեջ։

Արարողության հանդիսավար Լեոնիդ Պարֆյոնովի խոսքով՝ իրենք թեև հյուրերի պատճառով մի փոքր ուշացրել են պաշտոնական արարողության բացումը, սակայն դա ամբողջ սցենարը փոխելու պատճառ չէր կարող լինել։ Երգչուհու փոխարեն ելույթ է ունեցել Markscheider Kunst խումբը՝ փրկելով իրավիճակը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աստղն ուշանում էր Մոսկվա մեկնող գնացքից։