Հայկական մշակույթի օրեր Չինաստանում և Ուկրաինայում
Հունիսի 22-29-ը Չինաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մշակույթի օրերի շրջանակում բացի համերգային և ցուցահանդեսային ծրագրերից, կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության ծրագիր:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ուկրաինա նախանշված պաշտոնական այցին զուգընթաց, հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Տեղի կունենա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունները կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:










