Ֆրենսիս Բեկոնի «Դիմանկարի ուրվագիծը» վաճառվել է 28 միլիոն դոլարով

12:04 • 29.06.11

Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Դիմանկարի ուրվագիծը» Լոնդոնի Christie's աճուրդի տանը վաճառվել է 28 միլիոն դոլարով (18 միլիոն ֆունտ ստեռլինգով)։ Այդ մասին նշված է աճուրդի տան պաշտոնական կայքում։

Նկարի նախնական գինը սահմանվել էր 7 միլիոն դոլար։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը։
1953թ. ստեղծված նկարի վրա պատկերված է մուգ գույնի կոստյոմով տղամարդ՝ նստած Հռոմի պապի գահը հիշեցնող ոսկեզօծ բազմաթոռի վրա։

«Դիմանկարի ուրվագիծը» նկարված է յուղաներկով, 2×1,4 չափի կտավի վրա։
Բեկոնի կտավը դարձել է աճուրդի «Հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի» բաժնի թոփ լոտը։ Նրա աշխատանքները առաջին անգամ չէ, որ հետաքրքրություն են առաջացնում։ 2011թ. փետրվարին նկարչի «Լյուսիեն Ֆրեյդի երեք ուրվագծերը» կտավը վաճառվեց 37 միլիոն դոլարով:

Մինչ օրս Բեկոնի ամենաթանկ գնով վաճառված կտավը պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին։ 2008թ. նա կտավի համար վճարել է 86 միլիոն դոլար։

Նրա աշխատանքները առաջին անգամ չէ, որ հետաքրքրություն են առաջացնում։ 2011թ. փետրվարին նկարչի «Լյուսիեն Ֆրեյդի երեք ուրվագծերը» կտավը վաճառվեց 37 միլիոն դոլարով: