Բեռլինալեի հաղթողը՝ «Ոսկե ծիրանում»
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթին։ Սա ռեժիսորի առաջին մրցանակը չէ Բեռլինում։ Նա դեռ 2009 թվականին իր առաջին՝ «Էլլիի մասին» ֆիլմի համար արժանացել «Արծաթե արջի»:
«Նադեր և Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն առաջին իրանական ֆիլմն է, որ արժանանում է Բեռլինալեի «Գրան պրիին»: Իսկ Նադերի և Սիմինի դերակատարներն արժանացան տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար նախատեսված «Արծաթե արջերին»:
«Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ:
Դեպքերի հետագա զարգացումն անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին և հանդիսատեսին: «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:










