Չայկովսկիի անվան մրցույթի հաղթողների անունները հայտնի կդառնան այսօր

15:42 • 30.06.11

Պ.Ի. Չայկովսկիի անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Մոսկվայի Պ. Չայկովսկիի անվան համերգասրահում։ Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

« «Թավջութակ», «Ջութակ» և «Սոլո կատարում» մասնագիտություններով եզրափակիչ լսումներն ավարտվել են պարգևատրման արարողության նախօրեին, իսկ դաշնակահարների վերջին կատարումները տեղի կունենան արարողությունից մի քանի ժամ առաջ։ Սակայն բոլոր հաղթողների անունները կհայտարարվեն միասին՝ պարգևատրման արարողության ժամանակ»,– հայտնել են ֆորումի մամուլի ծառայությունից։

Եզրափակիչ փուլ է հասել նաև Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը՝ «թավջութակ» մասնագիտությամբ։ Նրա  հետ կմրցեն Նորբերգ Անգերը Գերմանիայից, Իվան Կարիզնան Բելառուսից, Էդգար Մորոն Ֆրանսիայից և  Ումբերտո Կլերիչեն Իտալիայից։

Նվագողները 5 մրցանակ կստանան, իսկ վոկալիստները՝ 4։

Առաջին տեղը զբաղեցնողը կստանա ոսկե մեդալ և 20 000 եվրո, երկրորդ տեղը զբաղեցնողը՝ արծաթե մեդալ և 15 000 եվրո, 3–րդը՝ 10 հազար եվրո, 4–րդ՝ 5000 և 5–րդը՝ 3000 եվրո։ Բացի այդ, ժյուրին իրավունք ունի նաև գրան պրի շնորհել՝ հաղթողի գումարին լրացուցիչ 10 000 եվրո ավելացնելով։

Ինչպես նաև մրցանականեր են նախատեսված կամերային երգչախմբով լավագույն կատարման (2000 եվրո և դիպլոմ), հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործության լավագույն կատարման (2000 եվրո և դիպլոմ) համար։

Մրցույթը կավարտվի գալա համերգներով, որոնք տեղի կունենան հուլիսի 1–ին Մոսկվայում և հուլիսի 2–ին Սանկտ Պետերբուրգում։