Էլթոն Ջոնը համերգ կտա Թուրքիայում
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը հուլիսի 5-ին Ստամբուլում համերգ է տալու։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, բրիտանացի երգչի համերգը, որի տոմսի գները տատանվում են 125–550 թուրքական լիրայի սահմաններում (մոտ 80-350 ԱՄՆ դոլար), տեղի է ունենալու Ստամբուլի «Մաչքա Քյուչյուքչիֆթլիք» զբոսայգում։
Թուրքական մամուլը գրում է, որ երգիչը շատ հետաքրքիր պահանջներ է ներկայացրել համերգի կազմակերպիչներին։ Էլթոն Ջոնը պահանջել է երկու լիմուզին, ջիփ, ոստիկանական էսկորտի ուղեկցություն։ Բացի այդ, երգիչը խնդրել է բեմի վրա տեղադրել արմավենիներ ու թզենիներ։
Էլթոնը Ջոնը Թուրքիայում վերջին անգամ համերգ էր տվել 18 տարի առաջ։










