Ավելի քան 1 մլրդ դրամ՝ ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների համար

23:11 • 30.06.11

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել 2011թ. պետբյուջեում և կառավարության որոշումներից մեկում, Երևանի քաղաքապետարանին հատկացրել է ավելի քան 1 մլրդ 208 հազար դրամ։ Որոշվել է Երևանում կազմակերպվելիք միջոցառումների, մասնավորապես ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների անցկացումն ապահովել արդիական տեխնիկայով, քաղաքը զբոսաշրջիկներին ներկայացնել նոր տեսքով։ Հոբելյանին նվիրված գովազդային նյութերի և հուշանվերների պատրաստման նպատակով «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 214 մլն 486 հազար դրամ։