Ադրբեջանը կապահովի «Եվրատեսիլի» բոլոր մասնակիցների անվտանգությունը. Ադրբեջանի ԱԳՆ
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կանոնների համապատասխան՝ Ադրբեջանը կապահովի անհրաժեշտ պայմանները՝ Բաքվում կայանալիք մրցույթում բոլոր երկրների ներկայացուցիչների անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար։ Այս մասին 1news.az–ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, որի համաձայն՝ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012–ին», որտեղ Հայատանը ներկայացնելու է System of a down հայտնի ռոք խումբը։










