Իրանում ձերբակալվել է ռեժիսոր, կանանց իրավունքների պաշտպան Մախնազ Մոհամադին

14:13 • 30.06.11

Թեհրանում գտնվող իր տանը ձերբակալվել է իրանցի կինեմատոգրաֆիստ ու կանանց իրավունքների պաշտպան Մախնազ Մոհամադին։ Այդ մասին տեղեկացնում է Variety պարբերականը։

Հատուկ ծառայության աշխատակիցներն առանց մեղադրանք ներկայացնելու Մախնազ Մոհամադիին տարել են անհայտ ուղղությամբ։
Ռեժիսորի ձերբակալության պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Վերջին շրջանում նա աշխատում էր Իրանում կնոջ դերի մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա։ 2011թ. մայիսին նրանից վերցվել է անձնագիրը, երկրից հեռանալը անհնար դարձնելու համար՝ մասնակցելու կինոմատոգրաֆիային վերաբերող միջոցառումների։

Վերջին 3 տարում սա ռեժիսորի արդեն 3-րդ ձերբակալությունն է։ 2009թ. նրան ձերբակալել էին իրանցի մի երիտասարդ կնոջ գերեզմանին ծաղկեպսակ դնելիս։ Վերջինս սպանվել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու ժամանակ առաջացած անկարգությունների ընթացքում։

2010թ. վերջին հակակառավարական քարոզչության համար ձերբակալվեցին ու դատապարտվեցին իրանցի հայտնի ռեժիսորներ Ջաֆար Փանահին և Մոհամեդ Ռասուլոֆը։ Նրանց պաշտոնապես արգելվել է կինո նկարահանել, սցենար գրել ու հեռանալ երկրից 20 տարում։ Այս տարվա մայիսին Ռասուլոֆի վրայից հանվեց երկրից հեռանալու արգելքը։