Վրաստանում Հայոց եկեղեցին կարգավիճակ ստացավ
Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։
Պատգամավորները համապատասխան փոփոխություններին կողմ են քվեարկել խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ։
Մասնավորապես, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն:
Օրինագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր «Քրիստոնեադոմոկրատական» խմբակցության անդամները։
«Վրացական եկեղեցին համանման կարգավիճակ չունի....։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ադրեբեջանն ու Հայաստանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն....»,– ասել է խմբկացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին։










