Մահացել է երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը
Այսօր առավոտյան մահացել է հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը։
Իր 80-ամյա հոբելյանի առթիվ Ստամբոլցյանը երգեհոնային երաժշտության համերգային շրջագայություն էր սկսել՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում, Երևանում և Հայաստանի մարզերում։
Հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջում համերգից հետո Վահագն Ստամբոլցյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ստամբոլցյանը սրտի կաթված էր ստացել, և բժշկական կենտրոնում նշել էին, որ նրա վիճակը կայուն ծանր է. սիրտն աշխատում էր 15%-ով։










