Հայաստանում կհավաքվեն աշխարհի հայ բժիշկները, ճարտարապետները, ֆերմերները

11:48 • 06.07.11

Վաղը Երևանում կմեկնարկի հայ բժիշկների եռօրյա համաժողովը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ բժիշկներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում կկազմակերպվի նաև հայ սրտաբանների համաժողով:

Աշնանը նախարարությունը կանցկացնի նաև հայ ճարտարապետների և հայ ֆերմերների համաժողովներ: Հակոբյանի խոսքով՝ իրենք նախատեսում են մեկ համաժողով էլ անցկացնել հայկական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Այս համաժողովների միջոցով մենք ևս մեկ անգամ համախմբում ենք մեր ներուժը»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ կառավարությունը կարևորում է համահայկական ներուժի համախմբումը: