Ֆեյսբուքցիները պահանջում են «ձեռք չտալ» Գանձասարին
Facebook սոցիալական ցանցում հարցում է տեղադրվել՝ «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Գանձասարի պարսպի սալիկապատումը: Գանձասարին ձեռք չտալ!!!»։ Պահանջին արդեն միացել է Facebook–ի 295 օգտատեր, դեմ է միայն մեկ մարդ։
Գանձասարի վանքի պարիսպների մարմարով սալիկապատումը պատկերող լուսանկարները սոցցանցում տարածվել են երեկ։ Դրան անմիջապես հետևեց հիշյալ արձագանք-պահանջը։










