Սան Ֆրանցիսկոյում գողացել են Պիկասսոյի կտավը
Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Պաբլո Պիկասոյի մատիտի նկարը։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հուլիսի 6-ին տեղական ոստիկանությունը տեղեկացել է, որ Weinstein Gallery է մտել մոտ 30 տարեկան մի տղամարդ, հանել է նկարը պատից, դուրս եկել, նստել իրեն սպասող տաքսին և հեռացել։ Առայժմ ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործին։
Պատկերասրահի ներկայացուցիչները հաղորդել են, որ Պիկասոյի գողացված աշխատանքը՝ 1965թ. նկարված «Կնոջ գլուխը» իր տեսակի մեջ բացառիկ նկար է։ Կտավի արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է։










