Իսպանիայում աշխարհի ամենահին ճանապարհորդական ուղեցույցն են գողացել

15:46 • 07.07.11

Իսպանիայում գողացել են XII դարի նկարազարդ «Կալիկստի կոդեքս» ձեռագրի բնօրինակը, որը պահվում էր Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի Սուրբ Հակոբ տաճարում։

Ինչպես գրում է El Pais թերթը, այս ձեռագիրը, որի հեղինակ է համարվում Հռոմի Պապ Կալիկստ II–ի քարտուղար Այմերիկ Պիկոն, ուխտագնացների համար ցուցումներ է պարունակում և, ըստ էության, աշխարհի առաջին ուղեցույցն է։

Գիրքը պահվում էր հատուկ պահարանում՝ եկեղեցու արխիվում, որն ուներ անվտանգության համակարգ և հինգ տեսախցիկ։
«Կալիկստի կոդեքսի» գողությունն արդեն Իսպանիայի մշակութային ժառանգության համար լրջագույն կորուստ են համարել։ Բացի ձեռագրից որևէ բան չեն գողացել, այդ պատճառով ենթադրվում է, որ գողությունը պատվիրված է եղել։