Համաշխարհային պրեմիերա. Հարրի Փոթերի վերջին ֆիլմն այսօր՝ Լոնդոնում
Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում արդեն մի քանի օր է՝ վրանային քաղաք է ձևավորվել, որտեղ բնակվում են Ջոան Ռոուլինգի՝ կախարդ Հարրի Փոթերի մասին հայտնի ստեղծագործությունների ու ֆիլմերի երկրպագուները։ Նրանցից ոմանք շրջում են հատուկ գունագեղ զգեստներով՝ պատկերելով Ռոուլինգի հերոսներին։
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, այսօր կարմիր գորգի վրա կհայտնվեն ոչ միայն Հարրի Փոթերի մասին երկար սպասված վերջին ֆիլմի դերասանները, այլ նաև լայն ժողովրդականություն վայելող վեպերի հեղինակ Ջոան Ռոուլինգը։
Փոթերի մասին ֆիլմի եզրափակիչ սերիան, որը կոչվում է «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները. Մաս 2», կփակի ամենահայտնի հերոսապատումներից մեկի տասնամյա պատմությունը։
Ֆիլմի նկարահանումները դեռ անցյալ տարի էին ավարտվել, իսկ ֆիլմի գլխավոր հերոսները, որոնք կինոյում իրենց ճանապարհն սկսել են փոքր հասակից, տաս տարի անց արդեն հայտնի դերասաններ են ու զբաղված են այլ նախագծերով։










